08.08.2012

Ըստ աղջկա հայտարարության, հայրը փորձել է բռնաբարել իրեն



Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում` բռնաբարության փաստով:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասի բնակչուհի, 28-ամյա Արաքսյա Ս.-ն Ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել է, որ երեկ` կեսօրին, իր հայրը` 51-ամյա Միսակ Ամիրովը փորձել է բռնաբարել իրեն:

Հետաքննիչի կողմից նշանակվել են փորձաքննություններ:

Փաստի առթիվ հանգամանքները պարզվում են: 

Комментариев нет:

Отправить комментарий