08.08.2012

Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. վիրավորների մեջ է նաև Լանջաղբյուրի գյուղապետը



Երեկ` օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին` Նորաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «Գազել» մակինիշի 09 ԼԼ 084 համարանիշի, «Կիա» մակնիշի 888 PP 85 համարանիշի և <Վազ 2110> մակնիշի 04 ՕԼ 008 համարանիշի ավտոմեքենանները:
 
Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազել»-ն ու «Կիա»-ն դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել աջ ձորակում, իսկ «Վազ 2110»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և մոտ 10 մետր հայտնվել ձախ ձորակում:
 
Վթարի հետևանքով 4 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սևանի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանը հայտնում է, որ «Գազել»-ը վարել է 62-ամյա Սերյոժա Չիլինգարյանը, ով աշխատում է <Ռալա> ՍՊԸ-ում որպես վարորդ-առաքիչ: <Կիա>-ն վարել է Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի բնակիչ 44-ամյա Յուրիկ Բաղդասարյանը: Գ. Շամշյանը հայտնում է, որ վերջինս նույն գյուղի գյուղապետն է, իսկ <Վազ 2110>-ը վարել է Գավառ քաղաքի բնակիչ 28-ամյա Իգոր Մանուկյանը:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
 
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Շահբազյանը: Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են Ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանման տարածք:
 
Գ. Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված հիվանդների մեջ է նաև գյուղապետը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
0Cue8IKAYflCaVBoERgH_tn 0qkX6DXlC2E8X8jERjCl_tn nsaMvb4mwipMV859jvrw_tn ubC127waL3tfhk3wNRRy_tn fKA5VpoxnytguuKWx3Y1_tn XDk77KFRivdDZLegeplf_tn tGrSXSptqqOxhnoZor7F_tn kLADYOpXWc2BVEv5M6m9_tn 6cSNsqcbP1ll6q6LJaHZ_tn 

Комментариев нет:

Отправить комментарий