Այսօր` օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրում: Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում` Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Արշալույս գյուղի հատվածում, «Պազ» մակնիշի 22 48 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Տարոնիկ գյուղ ձախ շրջադարձի ժամանակ չփակելով ավտոմեքենայի դուռը` պատճառ է հանդիսացել, որ 45-ամյա Մարինե Միրաբյանը վայր ընկնի ավտոմեքենայից:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Միրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վարորդը, թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Գ. Շամշյանը հայտնում է, որ 1 ժամ անց Մ. Միրաբյանը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել էր նաև Ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Մհեր Հակոբյանը:
Տեղում էր նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ քննչական խումբը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ ձեռնարկված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում ՃՈ աշխատակիցներն ու Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ վարորդը եղել է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 56-ամյա Գրիշա Մարտիրոսյանը: Վերջինս բերման է ենթարկվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է նույն բաժնի հատուկ պահպանման տարածք:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Комментариев нет:
Отправить комментарий