Օգոստոս 15, 2012 | 00:57
Օքսֆորդշիրում «Վայրի բնության փառատոնի» շրջանակում մի քանի տասնյակ մարդիկ տեղի լճակի սառը ջրերում մասնակցել են ցուցադրական ակցիայի` զանգվածային մերկ մրցալողի:
Փառատոնին մասնակցել են մոտ 10 հազ. մարդ` երաժշտություն լսելու, թատերական ներկայացումներ դիտելու, ազգային խոհանոցը ճաշակելու համար:
Նուդիստների նպատակն առաջին հերթին եղել է մերկ մրցալողից (Skinny-Dip) նոր համաշխարհային ռեկորդի սահմանումը, գրում է Mirror-ը: Դատելով լուսանկարներից` զվարճանքին մասնակցել են մի քանի տասնյակ նուդիստներ, իսկ մերկ մրցալողի վերջին ռեկորդի ժամանակ` անցած տարի, 400 մարդու մասնակցություն է գրանցվել:
Комментариев нет:
Отправить комментарий