ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, օգոստոսի 15-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի 56 շենքի տանիքի ծածկը պոկվել և ընկել է ծառի վրա, ինչի հետևանքով ծառն արմատախիլ լինելով` թեքվել է գազատար խողովակի վրա, առկա է ծառի շրջվելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 23.00-ին «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ծառը մասնատվել և վտանգը վերացվել է:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 23.00-ին «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ծառը մասնատվել և վտանգը վերացվել է:
Նույն օր` ժամը 22.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Ավետիսյան փողոցում ծառը շրջվել է ավտոճանապարհին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նոր-Նորք վարչական շրջանի «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ծառը մասնատվել և տեղափոխվել է:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий