11.08.2012

Հայտնաբերվել է կոկորդի ու արգանդի վզիկի քաղցկեղի բուժման նոր մեթոդ

Հայտնաբերվել է կոկորդի ու արգանդի վզիկի քաղցկեղի բուժման նոր մեթոդ
Բելֆաստի Թագավորական համալսարանի իռլանդացի գիտնականները հայտնաբերել են կոկորդի ու արգանդի վզիկի քաղցկեղի բուժման նոր մեթոդ:

Պրոֆեսոր Դենիս Մակկանսն ասել է. «Բուժման ժամանակակից մեթոդները կենտրոնանում են քաղցկեղի ուռուցքի վրա, քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար ավելի շուտ, քան դրանք կտարածվեն: Մեր հայտանգործությունը թույլ կտա աշխատել քաղցկեղի բուժման լրիվ նոր մեթոդով. նպատակը կլինի` ազդել առողջ բջիջների վրա` փորձելով դրանք խթանելու միջոցով պայքարել հիվանդ բջիջների դեմ և կանխել դրանց զարգացումը»:

Հետազոտությունը ֆինանսավորել էին Բրիտանիայի խոշորագույն բարեգործական կազմակերպությունը` Wellcome Trust-ը, քաղցկեղի բուժման փորձարարական կենտրոնը և ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտը: Ամբողջ զեկույցը հրապարակվել էր Մոլեկուլային բիոլոգիայի եվրոպական կազմակերպության ամսագրում:
Աղբյուր : 1in.am

Комментариев нет:

Отправить комментарий