- Մեծ Բրիտանիայի Հերթֆորդշիր համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Ռիչարդ Ուայզմենն առաջարում է գրազներ, որոնք հաղթանակ են խոստանում:
10 հնարքներով տեսանյութը YouTube վիդեհոսթինգում հայտնվել է երկու օր առաջ և արդեն հասցրել շուրջ 300 հազար դիտման արժանանալ:
Տեսանյութում հոգեբանը ցույց է տալիս և մանրամասն ներկայացնում հնարքի իրականցման ձևերը: Օրինակ՝ դուք կարող եք հաղթել գրազը՝ ձեր ընկերներին ասելով, որ հորիզոնական դիրքով դատարկ շշի նեղ հատվածում գրչի կափարիչ դնելով ու դրա ուղղությամբ փչելով կարող եք այն դուրս նետել շշից՝ ներս գցելու փոխարեն: Եթե ցանկանում եք ընկերներին ապացուցել, որ կարող եք մետաղադրամը տեղադրել թղթադրամի ծայրին, իսկ նրանք, բնականաբար, չեն հավատա, վստահաբար կարող եք իրականացնել գրազը. մետաղադրամը դրեք թղթադրամի ծալված հատվածում՝ հավասարակշռելով կոպեկը, այնուհետև զգուշությամբ բացեք թղթադրամը:
Առավել հետաքրքիր հնարաքներից է միմյանցից պլաստիկ քարտով բաժանված բաժակների պարունակությունների միախառնումը: Այստեղ պարզապես պետք է փոքր-ինչ արանք թողնել, որպես վիսկին և ջուրը կարողանան փոխազդեցության մեջ մտնել:Եվս մեկ հնար է պրոֆեսորն առաջարկում զիգզագաձև ծալված թղթադրամով, որի տարբեր կողմերին կցված ամրակները իրար են միանում թղթադրամը բացելիս:
- http://www.1in.am
Комментариев нет:
Отправить комментарий