19.12.2012

Կինը ծննդաբերել է հենց ավտոբուսում

Չինաստանի բնակչուհին ծննդաբերել է հենց ավտոբուսում: 39-ամյա Վենգ Լինգը ուղևորվում էր հերթական բժշկական ստուգման: Ավտոբուս նստելուն պես` նրա մոտ երկունքի ցավեր են սկսվել: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:

Տեսահսկման խցիկը նկարահանել է ծննդաբերության ողջ պրոցեսը, որը 15 րոպեից փոքր-ինչ ավելի է տևել: Նա անձամբ է օգնել որդուն լույս աշխարհ գալ: 

Վարորդն ավտոբուսը քշել է ուղիղ հիվանդանոց՝ առանց կանգառի: Կլինիկայի բժիշկները հաստատել են, որ տղան միանգամայն առողջ է: Կնոջն ու երեխային մի քանի օրից դուրս են գրել: 

Комментариев нет:

Отправить комментарий