18.12.2012

16 երեխա մահացել է. Ռուսները չեն թողնի ամերիկացիներին այլևս երեխա որդեգրել


16 երեխա մահացել է. Ռուսները չեն թողնի ամերիկացիներին այլևս երեխա որդեգրել
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով` 2010թ-ին ամերիկացի քաղաքացիները 1079 երեխա են որդեգրել Ռուսաստանից, իսկ ընդհանուր առմամբ ամերիկացիները Ռուսաստանից որդեգրել են 60 հազար ռուս մանուկների: Թեև վերջինիս մասով տարբեր գնահատականներ են հնչում պետական մակարդակում, մասնավորապես, որ որդեգրվել է 80 հազար երեխա:
Ինչպես հաշվարկել է ԱՄՆ որդեգրման ազգային խորհուրդը` 1996թ-ից մինչ օրս ԱՄՆ-ում զոհվել է 16 ռուս որդեգրված երեխա:
Հիշեցնենք, ՌԴ Պետական դուման առաջին ընթերցմամբ միաձայն հավանության է արժանացրել ՌԴ-ից երեխաների որդեգրումը արգելող օրինագիծը, որը նաև դիտարկվում է իբրև պատասխան «Մագնիտսկու ակտին»: Մինչև երկրորդ ընթերցում նախատեսվում է լրամշակել նախագիծը և մասնավորեցնել, թե որ դեպքերում է արգելվում երեխաների որդեգրումը, իսկ որ ամենակարևորն է` ԱՄՆ քաղաքացիներին առհասարակ արգելվում է որդեգրել ռուս մանուկների:
Օրինագծի երկրորդ ընթերցումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախատեսված է դեկտեմբերի 21-ին: Այն արդեն ստացել է «Դիմա Յակովլևի օրենք» անվանումը` ի հիշատակ Վիրջինիա նահանգում զոհված 2-ամյա Դիմայի, ում թողել էին փակ մեքենայի մեջ կիզիչ արևի տակ մահանալու:
 


 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий