Հաքեր Քրիստոֆեր Չեյնին, ով կոտրել էր հոլիվուդյան աստղերի էլեկտրոնային փոստերը, դատապարտվել է 10 տարվա բանտարկության և 76 հազար դոլար տուգանքի, հաղորդում է Ֆրանս-Պրեսը:
Ֆլորիդայի 36-ամյա բնակչի նկատմամբ նման դատավճիռ է ընդունել Լոս Անջելեսի դաշնային դատարանը: Չեյնիին մեղադրանք է առաջադրվել 26 կետով, որը նախատեսում է բանտարկություն մինչև 121 տարի: Սակայն հաքերը մարտ ամսին ընդունել էր մեղքը, գործարքի էր գնացել քննության հետ, և դատարանը հաշվի առնելով այդ հանգամանքը, սահմանափակվել էր մեղմ վճռով:

Չեյնիին ձերբակալել էին այս տարվա մարտին: ՀԴԲ մինչ այդ 11 ամիս հետաքննությունն էր իրականացրել: Հաքերը 2010-ի նոյեմբերից սկսած կոտրել էր Google-ում, Apple-ում և Yahoo-ում գրանցված աստղերի փոստերը: Գողացված տվյալները, այդ թվում լուսանկարները, հետո հայտնվել էին համացանցում: Ընդհանուր առմամբ, Չեյնիի գործողություններից շուրջ 50 մարդ է տուժել, այդ թվում դերասանուհիներ Սկարլետ Յոհանսոնը և Միլա Կունիսը, երգչուհի Քրիստինա Ագիլերան: Նրանց տարբեր աստիճանի մերկությամբ լուսանկարները հայտնվել են համացանցում:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий