Առանց չափազանցությունների, այս աղջիկների ամեն անգամ լողազգեստով հայտնվելը թե՛ ֆոտոնկարահանումների, թե՛ ուղղակի լողափում գաղտնի արձակուրդների ժամանակ, ուղեկցվում են ծափահարություններով: Կարևոր չէ, թե նրանք քանի տարեկան են՝ 20, թե 40, 2012թ-ին նրանք ամենասեքսուալն են եղել:
Քեյթ Էփթոնը
Քեյթ Էփթոնը 2012թ-ին դարձել է Sports Illustrated Swim Issue շապիկի աստղը: Հենց այս աղջիկն է դարձել 2012թ-ի լողազգեստով ամենագեղեցիկ կինը:
Իրինա Շեյքը
Այս տարի մանեկենուհի և Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Իրինա Շեյքը ճանաչվածության գագաթնակետին է: Թվում է, թե նրա կյանքը միայն լողազգեստը երեկոյան զգեստով փոխելն է և հակառակը:
Սթեյսի Քեյբլեր
Ջորջ Կլունիի ընկերուհին՝ Սթեյսի Քեյբլերը կարողանում է լողափ դուրս գալը տպավորիչ դարձնել և նույնիսկ կարողանում է ստվեր գցել իր ընկերոջ վրա:
Բար Ռաֆայել
Բար Ռաֆայելը տարվա մեծ մասն իր հայրենիքում՝ Իսրայելում է անցկացրել՝ Twitter-ի իր էջում անընդհատ լողազգեստով լուսանկարներ տեղադրելով: Մոդելի երկրպագուները համոզվել են, որ նրա գեղեցիկ արտաքինը ֆոտոշոփի արդյունք չէ:
Հալլի Բերրին
Հալլի Բերրին իր 40-ն անց տարիքում շարունակում է զարմացնել բոլորին, երբ հայտնվում է լողափում: Նա չի փոխվել այն ժամանակվանից, երբ նկարահանվում էր Բոնդի մասին ֆիլմում:
Ջեսսիկա Ալբա
Երիտասարդ մայրիկ Ջեսսիկա Ալբան դուրս չի մնացել այս ցուցակից, քանի որ հղիությունից հետո ակտիվ զբաղվել է սպորտով:
Միրանդա Քերր
Victoria`s Secret-ի հրեշտակը և ամենապահանջված մոդել Միրանդա Քերրն այս տարի անընդհատ տեսադաշտում է եղել, իսկ չար լեզուներն ասում էին, որ Օրլանդո Բլումի հետ նրա ամուսնությունը իր ավարտին է հասել: Բայց մի՞թե Բլումը կարող էր բաժանվել այսպիսի գեղեցկուհուց:
Ջենիֆեր Լոպեսը
Ջենիֆեր Լոպեսը նույնպես հայտնվել է այս ցուցակում իր մարմնի անթերի չափերի համար:
Դուտցեն Քրեզին
Դուտցեն Քրեզին հետևում են լրագրողներն ու երկրպագուները, երբ նա լողափ է դուրս գալիս: Նրանց նույնպես կարելի է հասկանալ:
http://www.1in.am
Комментариев нет:
Отправить комментарий