Հնդկաստանում ուսանողուհուն բռնաբարել են միանգամից մի քանի հոգի: Հանցագործները հարձակում են գործել նրա վրա հենց ավտոբուսում` վարորդի և սիրելիի աչքի առաջ,- հայտնում է BBC News-ը:
Բժշկական համալսարանի 23-ամյա ուսանողուհին ընկերոջ հետ ուշ երեկոյան տուն էր վերադառնում կինոյից: Ճանապարհին նրանց հանդիպել է մասնավոր ավտոբուս, որի վարորդը համաձայնել է տեղ հասցնել զույգին: Փաստը, որ ավտոբուսում կային կասկածելի արտաքինով մի քանի հոգի, զույգին չէր հուզում:
Քիչ անց անծանոթները սկսել են անհարգալից արտահայտություններ անել, ինչից հետո հերթականությամբ բռնի սեռական գործողություններ են կատարել երիտասարդ աղջկա նկատմամբ:
Բռնի գործողություններից հետո հանցագործները զույգին դուրս են նետել ավտոբուսից: Դեպքի վայր հասած շտապօգնության աշխատակիցները նրանց տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկների խոսքով` աղջիկը սեռական օրգանների ծանր վնասվածքներ է ստացել, ինչպես նաև գլխուղեղի վնասվածք` բութ գործիքով հարվածելու հետևանքով: Նրա վիճակը ծանր է:
http://www.mamul.am/
Комментариев нет:
Отправить комментарий