13.12.2012

Վանաձորում վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու և դիմել փախուստի




«Մերսեդես Ե-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19.15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան և Զորյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու։
Ոստիկանության մամուլի ծառայությունից Tert.am-ին տեղեկացնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դեպքի վայրից ավտոմեքենայով դիմել է փախուստի։
Սակայն նույն օրը՝ ժամը 21.00-ին, «Մերսեդես Ե-230»–ի վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Комментариев нет:

Отправить комментарий