Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մեծամոր քաղաքում վրաերթի է ենթարկել 77-ամյա Ռաֆիկ Հակոբյանին եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի` Ռ. Հակոբյանն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 01.30-ին, Ռաֆիկ Հակոբյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
Комментариев нет:
Отправить комментарий