26.12.2012

Ձմեռ պապը Լոռու մարզ էր այցելել


Ձմեռ պապը Լոռու մարզ էր այցելել
Այս տարի էլ Ձմեռ պապը Լոռու մարզի 25 հազար երեխաներին այցելել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ուղարկված նվերներով: Մարզի բոլոր մանկապարտեզների երեխաները, բոլոր դպրոցների մինչև 4-րդ դասարանների երեխաները, մանկատան սաները Կարեն և Սամվել Կարապետյանների կողմից ստացել են իրենց Ամանորյա նվերները: Այս մասին տեղեկացնում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամլո ծառայությունից:
Այսպիսով, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 2012 թվականն ամփոփեց Լոռու մարզի 25 հազար երեխաների Ամանորյա տոնն առավել գեղեցիկ ու տպավորիչ դարձնելով:
«Իսկ տարին հիմնադրամի համար բավական հագեցած էր՝ բազմաթիվ ծրագրերով, որոնց արդյունքում Կարապետյանների հոգածությանն ու խրախուսանքին արժանացան հազարավոր երիտասարդներ, մանկավարժներ, գիտնականներ, երեխաներ, մշակութային օջախներ: Շարունակությունը՝ արդեն 2013 թվականին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-ասված է մամլո հաղորդագրության մեջ:
 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий