Չնայած քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ ձյանը դիմակայելու համար բավարար քանակությամբ աղ ու ավազ ունեն, Հայպետհիդրոմետն էլ մի քանի օր շարունակ հայտարարում էր հնարավոր ձյան մասին, սակայն երևանյան փողոցների զգալի մասն ու հատկապես մայթերն այդպես էլ ձնածածկ մնացին: Ձյունից չմաքրված փողոցներն արագորեն սառցածածկ դարձան, ինչի հետևանքով էլ նախօրեին բավականին մեծ թվով ճանապարհատրանսպորտային պատահարներ գրանցվեցին:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերֆելի փողոցում մերկասառույցի հետևանքով 8-9 մեքենա սահելով բախվել է պատին: Ըստ ԱԻՆ-ի գրեթե բոլոր վարչական շրջաններում առատ տեղումների և մերկասառույցի հետևանքով առաջացել են խցանումներ: Դեպքերի մասին տեղյակ են պահվել ճանապարհային ոստիկանության և կոմունալ ծառայությունների պատասխանատու աշխատակիցները:

Առատ տեղումների հետևանքով խցանումներ ու պատահարներ են գրանցվել նաև հանրապետության ճանաարհներին:
Հիշեցնենք, որ տրանսպորտի և կապի նախարարությունը բոլոր վարորդներին կոչ է անում երթևեկել ձմեռային անվադողերով:

Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий