Այսօր գիշերը, ժամը 02.24-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ափնաձոր գյուղի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ եղել են վարորդը և 3 ուղևորներ, ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակվել է ձյան մեջ և անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ ավտոմեքենան խափանվել է և անհրաժեշտ է ավտոքարշակ, ինչը հնարավոր կլինի ապահովել այսօր առավոտյան: Վարորդը և ուղևորները տեղափոխվել են Ապարան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ` գիշերելու:
Պարզվել է, որ ավտոմեքենան խափանվել է և անհրաժեշտ է ավտոքարշակ, ինչը հնարավոր կլինի ապահովել այսօր առավոտյան: Վարորդը և ուղևորները տեղափոխվել են Ապարան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ` գիշերելու:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий