87-ամյա հայ վազորդ Սերգեյ Սարուխանյանը մարզական կարիերան սկսել է 1948թ.: 1966թ. ստացել է սպորտի վարպետի կոչում: Մասնակցել է վազքի տարբեր մրցաշարերի ու արժանացել բազմաթիվ մեդալների: Սերգեյ Սարուխանյանը միակ հայ վազորդն է աշխարհում, ով այդ տարիքում լրջորեն զբաղվում է վազքով: Նա համարվում է Գինեսի ռեկորդակիր:
Այժմ նա պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա մարտի 10-ին. մասնակցում են 85-90 տարեկան վազորդներ:
''Վճռական եմ տրամադրված, ամեն օր մարզվում եմ, վստահ եմ` այս տարիքում դառնալու եմ չեմպիոն'',- մեզ հետ զրույցում ասաց վետերան վազորդը:
http://www.mamul.am
Комментариев нет:
Отправить комментарий