18.12.2012

Լոռիում որդին ծեծելով սպանել է մորը


Լոռիում որդին ծեծելով սպանել է մորը
Լոռու մարզի Պետրովկա համայնքի ղեկավար Հովիկ Գրիգորյանը ՄԱՄՈՒԼ.amլրատվականի թղթակցի հետ զրույցում հաստատեց այսօր առավոտյան գյուղում տեղի ունեցած դաժան սպանության մասին լուրը: 20-ամյա որդին ծեծելով սպանել է 47-ամյա մորը:
''Անապահով ընտանիք են, հայր, մայր, երկու եղբայր, մեկ քույր: Նրանցից ոչ ոք չի աշխատում, գոյատևում են հոր հաշմանդամության նպաստով: Սպանության մասին լուրը գյուղացիներից իմացա ու շտապեցի նրանց տուն, մայրը մահացած էր: Նշեմ, որ հանցագործը վերջերս է դուրս գրվել հոգեբուժարանից, տանը դեղեր էր խմում, բայց վերջին 4-5 օրը դադարել էր դեղերն օգտագործել և ահա արդյունքը'',- ասաց Հովիկ Գրիգորյանը` հավելելով, որ ոստիկանությունը քննում է գործը:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий