Հանդիպելով աշխատակիցների մերժմանը՝ անծանոթը մոտ եղած տարայի բենզինը լցնելով լցակայանի աշխատասենյակի հատակին և նրանց վրա՝ այրել է:
Ժամը 05.45-ին աշխատակիցներն այրվածքներով տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով և 175 հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն նկատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Yelaket.am
Комментариев нет:
Отправить комментарий