22.12.2012

ՊՆ երկու ավտոբուսներ 90 զորակոչիկներով արգելափակվել են մերկասառույցի հետևանքով


ՊՆ երկու ավտոբուսներ 90 զորակոչիկներով արգելափակվել են մերկասառույցի հետևանքով
Այսօր գիշեր, ժամը 00.54-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում (''Զանգեր'' կոչվող հատված) մերկասառույցի հետևանքով ագելափակվել են ՀՀ ՊՆ ԶՈՒ երկու ավտոբուս` 90 զորակոչիկներով:
Ժամը 01.35-ին ''Ֆորդ տրանզիտ'' մակնիշի 777 ՍՕ 17 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոբուսներից մեկին. տուժածներ չկան: ''Վայքի ՃՇՇ'' ՓԲԸ-ի կողմից իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում ժամը 03.30-ի սահմաններում ավտոճանապարհը դարձել է երթևեկելի:
Ժամը 05.05-ին ավտոբուսները ԱՊՊԱ-ի աշխատակիցների ժամանելուն պես շարունակել են ընթացքը:
http://www.mamul.am

Комментариев нет:

Отправить комментарий