22.12.2012

Ամերիկուհին իսկական Ամանորի հրավառություն է սարքել տանը

 

Քալիֆորնիա նահանգի Օրունջ օկրուգի  բնակչուհին այնպիսի պատասխանատվումբ  է մոտեցել Ծննդյան տոներին, որ իր տունը զարդարել է 65 հազար տոնական լամպերով:
Նրա տունը պսպղում է  տարբեր գույների լույսերով, իսկ տան վրա լուսավորված է մեկ տարի առաջ մահացած նրա ամուսնու դիմապատկերը:
Կինն ասել է, որ իր հանգուցյալ ամուսնու հետ ծրագրում էին խելագար լուսավորություն սարքել, սակայն անցած տարի ամուսինը մահացել է քաղցկեղից, եւ կինը որոշել է շքեղ լուսավորությունը նվիրել նրա հիշատակին, տեղեկացնում է  NEWSru.com-ը:
Այդ լուսավորությունը նրա վրա մոտ  50 հազար դոլար է արժեցել: Լուսային ազդանշանները նա կառավարում է  iPad-ի օգնությամբ:
Հարեւանների կարծիքով էլ Ջեյնը լույսերի հարցում չափն անցել է:
Ոստիկանությունն արդեն նախազգուշացրել է Ջեյնին աղմուկի ռեժիմի խախտման հետ կապված, քանի որ լուսավորությունից բացի տան շուրջը տոնական երաժշտություն է հնչում:

Комментариев нет:

Отправить комментарий