13.12.2012

Մոլորակի ամենացանկալի կինը Ջենիֆեր Լոուրենսն է. ցուցակում են նաև Միշել Օբաման և Քիմ Քարդաշյանը


Մոլորակի ամենացանկալի կինը Ջենիֆեր Լոուրենսն է. ցուցակում են նաև Միշել Օբաման և Քիմ Քարդաշյանը
Տղամարդկանց համար նախատեսված AskMen.com կայքը հրապարակել է տարվա ամենացանկալի կանանց ավանդական վարկանշային աղյուսակը, որը կազմվում է կայքի այցելուների հարցման հիման վրա: Հարցմանն ավելի քան 2,4 միլիոն օգտատեր է մասնակցել աշխարհի տարբեր երկրներից: 99 հոգանոց ցուցակը գլխավորում է 22-ամյա Ջենիֆեր Լոուրենսը, ով կնոջ գլխավոր դերն է խաղացել «Քաղցած խաղեր» ֆիլմում: Ամենացանկալի կանանց վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում են հայտնվել նաև` Միլա Կունիսը, Քեյթ Ափթոնը, Ռիհաննան, Էմմա Սթոունը, Միրանդա Քերրը, Քրիստեն Ստյուարտը, Ջեսիկա Գոմեսը, Ջեսիկա Պարեն, Միշել Ջենեկեն:

Բացի նշվածներից 99 ցանկալիների ցուցակում են նաև Բերենիս Մարլոն, Կիրա Նայթլին, Բեյոնսեն, Միշել Օբաման, Քեյթ Միդլթոնը, Քիմ Քարդաշյանը, Քեյթ Մոսսը, Անի Իվանովիչը և այլք:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий