12.12.2012

Տասն ամենավատ քաղաքները ապրելու համար



1. Պրիպիատ, Ուկրաինա
Պրիպիատը համարվում է ամենառադիոակտիվ քաղաքը ամբողջ աշխարհում: Չեռնոբիլի դեպքից հետո այս քաղաքի 50 հազար բնակչությունից մեկ
մարդ անգամ չմնաց: Եվ մոտակա 20 հազար տարիներին այնտեղ ապրելը խստիվ վտանգավոր է:
2. Սան Պեդրո Սուլա, Հոնդուրաս
Սան Պեդրո Սուլան համարվում է մարդասպանությունների թվով ամենամեծ քաղաքը: Այստեղ 159 բնակիչներից 100-ը մարդասպաններ են:

3. Փյոնգյանգը, Հյուսիսային Կորեա
Այս քաղաքում ամենաշատն են գրաքննվում լրագրողները և գրողները: Տեղեկատվական միակ աղբյուրը կառավարության կողմից վերահսկվող լրատվությունն է:
4. Մանիլա, Ֆիլիպիններ
Մանիլան ամենամարդաշատ քաղաքն է: Մեկ կիլոմետր քառակուսին բաժին է հասնում 43,079 մարդկանց: Այստեղ շատ են նաև ցիկլոնները, հաճախակի են ցունամիները, երկրաշարժերը:
5. Մոգադիշու, Սոմալի
Մոգադիշուն համարվում է ամենաապօրինի քաղաքը: Այստեղ քաղաքացիական պատերազմներ են լինում հաճախակի: Վերջին անգամ մահացել է մոտ 1 միլիոն մարդ:
6. Յակուտսկ, Ռուսաստան
Յակուտսկը աշխարհի ամենացուրտ քաղաքն է: Հունվար ամիսներին ջերմաստիճանը կարող է հասնել -40C-ի: Դեպի Յակուտսկ գնացող ոչ մի գնացք չկա, այնտեղ կարելի է հասնել Մոսկվայից օդանավ նստելուց միայն 6 ժամ հետո:
7. Տոկիո, Ճապոնիա
Տոկիոն համարվում է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը: Այստեղ մեկ բաժակ սուրճ խմելու համար պետք է վճարեք 8 դոլար, իսկ մեկ թերթի` 6:
8. Սաո Պաուլո, Բրազիլիա
Այս քաղաքն ունի 11 միլիոն բնակչություն: Իսկ ճանապարհային խցանումները կարող են ունենալ մինչև 112 մղոն երկարություն, իսկ ամենազբաղված օրերին բանուկ փողոցների վրա 183 մղոն են:
9. Բանկոկ, Թայլանդ
Բանկոկը համարվում է աշխարհի ամենաշոգ քաղաքը: Ամառվա ամիսներին ջերմաստիճանը հասնում է մինչև 34C-ի: Իսկ խոնավությունը 90 տոկոս է:
10. Դերժինսկ, Ռուսաստան
Այս քաղաքը ամենաաղտոտվածն է քիմիական թունավոր նյութերով: 1930-1998 թվականներին այստեղ կատարվել են 300 հազար տոննա արտանետումներ:
yelaket.am

Комментариев нет:

Отправить комментарий