ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Ապարան-Ալագյազ, Վայք-Սիսիան և Երևան-Սևան ավտոճանապարհները:
Ապարանում, Նոյեմբերյանում, Կապանում առկա է մառախուղ:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий