Չեմպիոնների լիգայի վիճակահանությունն ավարտվել է սկանդալով (Տեսանյութ)
Անհավանական պատահականությո՞ւն, թե՞ մշակված արդյունք: 2 տարբերակ, որոնցով հնարավոր է բացատրել այն, ինչ տեղի է ունեցել երեկ` Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանության ժամանակ:
Բանն այն է, որ կարևոր այս իրադարձության նախօրեին «Sky Sports» հեռուստաընկերությունը ցուցադրել է մի տեսանյութ` ներկայացնելով, թե ինչպես է անցկացվում այս միջոցառման փորձարկումը: Նկարահանումները, բնականաբար, կատարվել էին նախորոք: Անհավանականության սկզբունքով այն աղյուսակը, որը ներկայացվել է սյուժեի ժամանակ` որպես օրինակ և արդեն վիճակահանության իրական արդյունքները 100 տոկոսով համընկել են: Այժմ մնում է ենթադրել, որ կամ իսկապես տեղի է ունեցել անհավանական պատահականություն, կամ այս գործում խառն է ՈՒԵՖԱ-ի մատը:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий