14.12.2012

Լրատվամիջոցներ. Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններն այլեւս Ադրբեջանի հետ նրա հարաբերությունների մանրադրամը չեն

Լրատվամիջոցներ. Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններն այլեւս Ադրբեջանի հետ նրա հարաբերությունների մանրադրամը չենԴեկտեմբեր 13, 2012 | 11:51 
Ռուսաստանի համար Գաբալայի ՌԼԿ-ն նշանակում էր երկրում վերջին ժամանակներս ավելի շատ Արեւմուտքի հետ համագործակցության ձգտող ներկայություն, հատկապես՝ Իրանի դեմ ագրեսիվ քաղաքականության հարցում, գրում է pravda.ru-ն՝ վերլուծելով Գաբալայի ՌԼԿ-ի շահագործումից հրաժարվելը: Ադրբեջանը տնտեսապես էլ է ցանկանում ինքնուրույն խաղացող դառնալ, օրինակ,  «Հարավային հոսքին» զուգահեռ գազատար է կառուցում դեպի Եվրոպա, նշում է կայքը:
Ադրբեջանի համար կայանը Ղարաբաղի հարցում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հիմնական հաղթաթուղթն էր: Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունում հայամետ դիրքորոշում ունի, եւ այդ մասին է վկայում 2010-ի օգոստոսին Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ ստորագրված արձանագրությունը, որը վերաբերում էր 1995թ.-ից Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանին: Փաստաթղթում հաստատվում էր, որ Ռուսաստանը ոչ միայն պաշտպանում է Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանը, այն նաեւ ապահովում է ամբողջ երկրի անվտանգությունը: Դա նշանակում է, որ ռազմական հակամարտության պարագայում Ռուսաստանը Հայաստանին կպաշտպանի:
Այդ պատճառով 2011թ. Ռուսաստանի C-300-ները ծածկեցին Ղարաբաղի երկինքը: Ըստ էության, դադարեցնելով Գաբալայի ՌԼԿ-ի շահագործումը, Ռուսաստանը հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերություններն այլեւս Ադրբեջանի հետ նրա հարաբերությունների մանրադրամը չեն, եւ Ռուսաստանը պատրաստ է կատարել ՀԱՊԿ-ի (որում Ադրբեջանն ընդգրկված չէ) շրջանակում ստանձնած պարտականությունները:
Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների խորապես պրագմատիկ դառնալու մասին են վկայում նաեւ այլ փաստեր, օրինակ՝ սեպտեմբերին Մոսկվայում Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության ստեղծումը, որում ընդգրկված են ադրբեջանցի խոշոր գործարարներ (Արաս Աղալարով, Վագիթ Ալեգփերով, Թելման Իսմայիլով եւ ուրիշներ: Միության անդամների ընդհանուր ունեցվածքը 40 - 48 մլրդ դոլար է, ինչը Ադրբեջանի ՀՆԱ-ից քիչ է պակաս: Բաքուն այդ քայլը գնահատել էր իբրեւ մեկ տարի անց կայանալիք ընտրություններին ադրբեջանական Իվանիշվիլիի նախապատրաստում:
Բացի այդ, գործնականում դադարեցված է ռազմական ցանկացած համագործակցություն: Ադրբեջանը զենքը գնում է Բաքվի հիմնական դաշնակից դարձած Իսրայելից: Միայն մեկ բան է անփոփոխ մնացել՝ ադրբեջանցի ներգաղթյալների թիվը Ռուսաստանում: 2011թ. Ռուսաստան է տեղափոխվել Ադրբեջանի  22306 քաղաքացի: Ռուսաստանում ադրբեջանցիների թիվը 1989թ. ի վեր  336 հազարից աճել է մինչեւ 2,5 միլիոն մարդու:
Սա Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու կարեւոր լծակ է, կարելի է հմտորեն կիրառել: Ռուսաստանի աշխատանքային շուկան արժեք ունի եւ այն պետք է վաճառել, ոչ թե անհատույց տալ, հատկապես այն երկրներին, որոնք վաղուց ընտրությունն ի վնաս ՌԴ-ի հետ համագործակցության են կատարել:

Комментариев нет:

Отправить комментарий