14-12-2012 12:52
Նախագահի թեկնածու Հովիկ Աղազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ընտրություններին մասնակցելը օլիմպիադային մասնակցություն չէ, որին մասնակցում են միայն մասնակցելու համար, քանի որ յուրաքանչյուր թեկնածու սպասում է հաղթանակի:
Նախագահի թեկնածուն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը` խոստանալով նախագահ դառնալուց հետո վերացնել մեծամասնական ընտրակարգը, պարտադիր ծառայություն սահմանել բոլոր երիտասարդների համար, բանակը դարձնել պրոֆեսիոնալ և այլն:
«Չընտրվելու դեպքում պետք է աշխատեմ հասարակության մեջ համախմբվել այն ուժերի շուրջ, որոնց համար ընդունելի կլինեն իմ մոտեցումները: Ես պետք է փորձեմ տարբերվել մյուսներից»,- ասաց Հովիկ Աղազարյանը:
Ըստ նրա՝ պատգամավորները պետք է ընտրվեն համամասնական ընտրակարգով ու նրանց թիվը Ազգային ժողովում պետք է կրճատվի, հասնի 71-91-ի վստահեցնելով:
Նախագահի թեկնածուն հավելեց, որ իրեն ընտրողները պետք է լինեն թե գործարար մարդիկ, թե աղքատներ:
Maxinfo.am
Комментариев нет:
Отправить комментарий