11.12.2012

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ


Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ   «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Լուիշ Նանին բավական երկար ժամանակ է` չի հայտնվում թիմի հիմնական կազմում։ Բացի այդ, մանկունիանցիները չեն ցանկանում նոր պայմանագիր առաջարկել Նանիին, ով շաբաթական 90 հազարի փոխարեն մտադիր է ստանալ 130 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ։ Ինչպես հաղորդում է «The Sun»-ը, անգլիական ակումբը պատրաստվում է հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել ֆուտբոլիստին։ Տեղեկությունների համաձայն` պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուսն» ու «Միլանը»: Նրանց միացել է նաև «Արսենալը»…
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը հայտարարել է, որ պատրաստվում է հնարավոր ամեն բան անել` թիմի ղեկավարությանը ապացուցելու համար, որ ամռանը վճարած 40 մլն եվրոն շատ չէ իր տրանսֆերի համար: 
«Շատերն են կարծում, որ իմ տրանսֆերի համար «Բավարիայի» վճարած գումարն ինքնավստահություն է հաղորդել ինձ, սակայն ես պատրաստվում եմ ապացուցել, որ արժեմ այնքան, որքան վճարվել է իմ տրանսֆերի դիմաց: Գնալով ավելի ու ավելի լավ եմ հանդես գալիս, սակայն դեռևս չեմ կարող ասել, որ 100 տոկոս պատրաստ եմ»,- նշել է Մարտինեսը…
«Պալերմոյի» հետ Իտալիայի առաջնության խաղում կեղծարարքի համար Թուրինի «Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին որակազրկվել է 1 խաղով: Այս մասին տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները:
11 մետրանոց հարված վաստակելու փորձը Բոնուչչիին արժեցավ որակազրկում, ինչպես նաև տուգանք` 2000 եվրո գումարի չափով…
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий