12.12.2012

Ադրբեջանական հարձակում` Yerkir.am-ի վրա. Ջնջվել է լրատվամիջոցի արխիվը


Ադրբեջանական հարձակում` Yerkir.am-ի վրա. Ջնջվել է լրատվամիջոցի արխիվը

Դեկտեմբերի 11-ի երեկոյան Yerkir.am կայքը հաքերային հարձակման է ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Կայքի գլխավոր էջում թողնված հաղորդագրությունը փաստում է, որ հարձակումն իրականացվել է ադրբեջանական anti-armenia.org հաքերային խմբավորման կողմից:

Կայքէջի խմբագրությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ ջնջվել է Yerkir.am-ի ամբողջ արխիվը, սակայն խոստանում են հնարավորինս վերականգնել այն: «Այժմ աշխատանքներ են տարվում կայքը վերականգնելու ուղղությամբ: Շուտով այն կրկին հասանելի կլինի», -ասացին խմբագրությունից:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий