21.12.2012

Նոյեմբերյանի, Ապարանի ճանապարհներին տեսանելիությունը վատթարացել է


Նոյեմբերյանի, Ապարանի ճանապարհներին տեսանելիությունը վատթարացել է
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.
Դեկտեմբերի 21-ին` ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Սիսիանում, Ջերմուկում, Ապարանում, Արագածում, Հրազդանում, Գորիսում, Սարավանի լեռնանցքում, տեղում է ձյուն: Նոյեմբերյանի, Ապարանի, Տիգրանաշենի, Արթիկի և Կապանի ավտոճանապարհներին առկա է շատ թույլ տեսանելիություն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий