Տարբեր գնահատականներով` երկիր մոլորակի բնակչության 10-20 տոկոսը հավատում է «աշխարհի վերջին» և տարբեր կերպ պատրաստվում է դրան:
Թեմային անդրադարձել է «Հայկական ժամանակը»:
Ոմանք կուտակում են երկարատև պահպանման ժամկետ ունեցող սննդամթերք, ջուր, մոմեր, լուցկի և այլն, ոմանք, դրա փոխարեն, ալկոհոլ են օգտագործում և «անջատվում», իսկ ոմանք էլ փորձում են հանգստացնող դեղահաբեր ընդունել: Օրինակ, Մոսկվայում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին շաբաթվա ընթացքում կտրուկ մեծացել է հանգստացնող հաբերի պահանջարկը: Այդ կերպ ՌԴ մայրաքաղաքի բնակիչները փորձում են ցրվել «աշխարհի վերջի» մասին մտորումներից:
Իսկ ահա Իտալիայում, դեղահաբերի փոխարեն, շատերը նախընտրում են եկեղեցի գնալ: Օրինակ, իտալական «La Repubblica»-ն պարզել է, որ վերջին օրերի ընթացքում եկեղեցիներում մեծ հերթեր են կուտակվել, քանի որ հազարավոր հավատացյալներ ցանկանում են «աշխարհի վերջից» առաջ մեղքերին թողություն տալ: Ինչպես միջազգային լրատվամիջոցներն են տեղեկացնում, աշխարհի բազմաթիվ երկրներում հիմնարկների շատ աշխատակիցներ տարբեր պատճառաբանություններով այսօր չեն ներկայանալու աշխատանքի: Ընդ որում, բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես են տարբեր երկրներում աշխատակիցները գործատուներից պահանջել դեկտեմբերի 21-ից առաջ վճարել իրենց աշխատավարձերը: Ուշագրավ մի հանգամանք ևս. ինչպես փաստում են ավիատոմսերի վաճառքով զբաղվող էլեկտրոնային կայքերը, մասնավորապես «Skyscanner»-ը, վերջին շրջանում, ողջ աշխարհում, կտրուկ նվազել է ետադարձ տոմսերի վաճառքը: Մասնագետները սա կապում են աշխարհի վերջի հետ. ըստ ամենայնի` տոմս գնողները ետադարձի փողը խնայում են «էն կինքումը» մանր-մունր ծախսերի համար:
Ինչ վերաբերում է Հայաստանին, Երևանի խանութներում թերթի անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գրեթե բոլորը հավատում են աշխարհի վերջին: Սրա մասին է վկայում այն, որ մարդիկ վերջին դրամներն են ծախսում` սնունդ, խմիչք, ըմպելիքներ ձեռք բերելու համար: Թերթը գրում է, որ թեև ոմանք ասում են, որ դրանք Ամանորի նախապատրաստություններ են, սակայն այդ մարդկանց դեմքերն այլ բան են հուշում:

Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий