«Հրապարակ»-ը գրում է.
«Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի գյուղապետ Մամիկոն Սմբատյանի ու հարկայինի աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Երեկ «Հրապարակը» տեղեկություններ է ստացել, որ գյուղապետն ու տեղի հարկային ծառայության աշխատակիցները վիճաբանել են, ինչը վերածվել է ձեռնամարտի: Այս դեպքը դարձել է ողջ գյուղի խոսակցության թոփ թեման: Թե ինչից է ծագել վեճը համայնքապետի ու տեղի չինովնիկների միջև, թերթը փորձել է պարզել անձամբ գյուղապետ Մամիկոն Սմբատյանից: Նրա պատմելով, մուշտիներ չեն հասցրել իրար, ընդամենը «ձեռ ա առե» հարկայիններին: Սրանք էլ, գյուղապետի սարկազմին չդիմանալով, վազել են ոստիկաններին բողոքելու: Բանից պարզվում է` մարզային ռևիզորները «ընկել են գյուղապետի հետևից», ամեն տարի «սուտ տուգանքներ են գրում նրան պատկանող խանութի ու բենզալցակայանի վրա»: Գյուղապետն էլ դատ ու դատաստանով մի կերպ պայքարում է նրանց դեմ: Այս անգամ նյարդերը տեղի են տվել, ու որոշել է հարկայինների գրագիտությունը կասկածի տակ առնել` ծաղրել է նրանց: Նրանք էլ չեն դիմացել գյուղապետի սարկազմին ու հաշիվ են պահանջել:
«Վերջին շրջանում հաճախացած ծեծ ու ջարդի դեպքերը վկայում են, որ մենք առաջ գնալու փոխարեն, ետ ենք գլորվում. 21-րդ դարում ոչ թե խելքով, մտքով ու խոսքով ենք փորձում մեր ճշմարտացիությունն ապացուցել, հաղթել` այլ բռունցքներով»:
http://haynews.am/hy/1355553573
«Վերջին շրջանում հաճախացած ծեծ ու ջարդի դեպքերը վկայում են, որ մենք առաջ գնալու փոխարեն, ետ ենք գլորվում. 21-րդ դարում ոչ թե խելքով, մտքով ու խոսքով ենք փորձում մեր ճշմարտացիությունն ապացուցել, հաղթել` այլ բռունցքներով»:
http://haynews.am/hy/1355553573
Комментариев нет:
Отправить комментарий