15.12.2012

Արարատի մարզի բնակչուհին սեքսուալ ծառայություններ է առաջարկել




 Արարատի մարզի 23-ամյա բնակչուհի Հ. Հ-ն «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով ծանոթություն է հաստատել օրալ եղանակով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու ցանկություն հայտնած օգտատերերի հետ, նրանց հրավիրել է իր տուն եւ շանտաժի ենթարկել:

Արարատի եւ Վայոց Ձորի մարզ ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: Արարատի մարզի 23-ամյա բնակչուհի Հ. Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով ծանոթություն հաստատել անձամբ օրալ եղանակով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու ցանկություն հայտնած Երեւան քաղաքի բնակիչ Կ.Ֆ-ի հետ: Նրանից շորթում կատարելու նպատակով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ նրան հրավիրել է իր տուն, ապա իր մտերիմներ` ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա.Մ-ի, ՀՀ ՈԶ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ծ.Հ-ի եւ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Ա.Ծ-ի հետ, Կ.Ֆ-ի մասին արատավորող` օրալ եղանակով սեքսուալ բնույթի գործողություններով զբաղվելու ցանկության վերաբերյալ տեղեկությունը հրապարակելու սպառնալիքով նրան ներկայացրել են գույքային բնույթի գործողություն: Հյուրասիրություն կատարելու պահանջ եւ արդյունքում ստացել են 10.000 ՀՀ դրամ գումար:

Նույն կերպ վարվել են Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ Հ. Մ-ի հետ: Նրան էլ ներկայացրել են գույքային բնույթի գործողություններ կատարելու` շուրջ 5000 ՀՀ դրամի սննդամթերք բերելու պահանջ:

Հ. Հ-ի, Ա.Մ-ի, Ծ.Հ-ի , Ա.Ծ-ի դեմ քրեական գործ է հարուցվել 182 հոդվածի 2-րդ մասի 2 կետով`շորթումը, որը կատարվել է`մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 11-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Комментариев нет:

Отправить комментарий