15.12.2012

Ապստամբները գրավել են հայաբնակ գյուղ



 Ինչպես հայտնում է Aleppo Armenians ֆեյսբուքյան խմբի ադմինիստրատոր Հրաչ Քալսահակյանը, Իդլիբ նահանգի հայաբնակ Յակուբիե գյուղը կառավարական զորքերի հետ ծանր բախումներից հետո անցել է ապստամբների ձեռքը:Նույն աղբյուրի հավաստմամբ` մարտերի ընթացքում երկու կողմերը տասնյակ զոհեր են տվել:Ապստամբները գրավել են Հայոց Առաջնորդարանին պատկանող նորակառույց շենքը և շրջակա տարածքը, ինչպես նաև խուզարկել գյուղի տները:Ապստամբները գյուղի բնակչությանը հավաստիացրել են, որ նրանց վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ գյուղի բնակիչները պատրաստվում են լքել գյուղը՝ ենթադրելով, որ շուտով կառավարությունը ռմբակոծելու է ապստամբների դիրքերը:

Այս մասին հայտնող Razm.info-ն փորձել է կապվել Սփյուռքի նախարարության հետ, սակայն նախարարության աշխատակիցն ասել է, որ տեղեկություն չունի, իսկ ԱԳՆ խոսնակի հեռախոսահամարները անհասանելի են եղել:

Իդլիբ նահանգում ընդհարումները սկսվել են 2011 թ. սեպտեմբերից: 2012 թ. փետրվարին ապստամբները գրավել էին նահանգի մայրաքաղաք Իդլիբ քաղաքը, բայց մարտի 13-ին Սիրիայի բանակը ազատագրեց այն: Ըստ ընդդիմադիրների տվյալների՝ նահանգում ընդհարումների ընթացքում զոհվել է 900 ապստամբ, 1000 զինվոր և 500-1000 քաղաքացիականներ:

Յակուբիեն տեղակայված է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում՝ Թուրքիայի Հաթայ նահանգի սահմանի մոտ: Միջնադարում այդ տարածքում եղել են շատ հայաբնակ գյուղեր, սակայն ներկայումս մնացել են միայն երեքը՝ Յակուբիեն, Քեսաբը և Ղնեմիեն:

Zham.am

Комментариев нет:

Отправить комментарий