27.12.2012

Մասնավոր հետաքննիչը պնդում է, թե Ուիթնի Հյուսթոնին սպանել են


Մասնավոր հետաքննիչը պնդում է, թե Ուիթնի Հյուսթոնին սպանել են  Մասնավոր հետաքննիչ Փոլ Հյուբլն հայտարարել է, թե հանրահայտ երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնին սպանել են: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն, հղում անել «Radar News» կայքին:

Հետաքննիչը, ով երգչուհու մահվան հանգամանքները պարզաբանելու նպատակով սեփական հետաքննություն է իրականացրել, հայտարարել է, թե Հյուսթոնի սպանության հետևում հնարավոր է կանգնած լինեն թմրաբիզնեսի ոլորտում ներգրավված ազդեցիկ մարդիկ, որոնց Հյուսթոնը գումար է պարտք եղել: Հետաքննության արդյունքները նա փոխանցել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո:

Գործի ուսումնասիրության ընթացքում Հյուբլն օգտագործել է թմրաբիզնեսի առք ու վաճառքով զբաղվող անձանց շրջանում իր աղբյուրները: Նա պարզել է, որ մահից առաջ Հյուսթոնին կոկային տեսակի թմրանյութ են մատակարարել, դրանից հետո երգչուհին հայտնել է դիլերների կողմից իր հասցեին ուղղված սպառնալիքների մասին: Սպառնալիքներն հիմնականում պայմանավորված են եղել չվճարված գումարների հետ, որոնք, Հյուբլի պնդմամբ, կազմել են մոտ 1,5 միլիոն դոլար: Բացի այդ, հետաքննիչը նշում է, թե երգչուհու մարմնին հայտնաբերված սպիները ծեծի հետևանք են եղել, իսկ հյուրանոցում, որտեղ մնացել էր երգչուհին, տեսախցիկները արձանագրել են սպանությունն իրականացրած երկու անձանց:

Հիշեցնենք, Հոլիվուդյան աստղ Ուիթնի Հյութոսնին մահացած գտել էին 2012 թ-ի փետրվարի 11-ին Լոս-Անջելեսի հյուրանոցներից մեկի սենյակում՝ լոգարանում խեղդված: Բժշկական փորձաքննության արդյունքների համաձայն, մահվան պատճառ էր հանդիսացել թմրանյութերի մեծ չափաքանակի հետևանքով առաջացած սրտի անբավարարությունը: Գործում հանցագործության բաղկացուցիչ չէր հայտնաբերվել և արդեն ապրիլ ամսին այն փակվել էր:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий