Տարիներ շարունակ քննարկումներ են գնում ադրբեջանական ժողովրդի համերաշխության շուրջ, սակայն մինչ այժմ չենք կարողացել որոշել, թե այդ համերաշխությունն ինչ ձևով է պետք վերականգնել: Եթե 1988-90-ական թվականներին խոսում էինք անկախ պետություն չունենալու և հայերին ուղղված ռուսների օգնության մասին, ապա 1992 թ-ից հետո այդ պատրվակները վերացել են:
Faktxeber.com-ի համաձայն` այս մասին Բաքվում անցկացված «Հանուն Ղարաբաղի համերաշխության ֆորում»-ում ունեցած ելույթում հայտարարել է պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան:
Faktxeber.com-ի համաձայն` այս մասին Բաքվում անցկացված «Հանուն Ղարաբաղի համերաշխության ֆորում»-ում ունեցած ելույթում հայտարարել է պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան:
Պատգամավորն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հետ կապված «խելամիտ և ճիշտ» տարբերակ պետք է որոնվի: «Պայքարն ու պատերազմը բանակով է տարվում: Իսկ բանակի հզորությունը կախված է ժողովրդի տրամադրությունից, հոգեվիճակից, նյութական և բարոյական ուժից: Ափսոս, որ Ադբեջանի բանակի ձևավորման գործընթացը բավարար չէ Ղարաբաղում պատերազմելու համար: Բանակի արհեստավարժության մակարդակը պատերազմելու հնարավորություն չի ընձեռում: Մյուս կողմից, բավարար չեն նաև հակամարտության հետ կապված պետական մակարդակով կատարվող աշխատանքները: Հակառակ կողմի հետ բանակցությունները տարվում են ԱԳՆ-ի և նախագահի աշխատակազմի մի քանի պաշտոնյաների կողմից: Բանակցություններին խորհրդարանից ոչ ոք չի ներգրավվել: Հակամարտությանը պետք է նայել որպես երկարաժամկետ խնդրի», -ասել է ադրբեջանցի պատգամավորը:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий