27.12.2012

Վազգեն Մանուկյան. Հասարակությունն իրեն բաժանել է սատանաների ու հրեշտակների


Վազգեն Մանուկյան. Հասարակությունն իրեն բաժանել է սատանաների ու հրեշտակների  «Հասարակությունը ինքը իրեն բաժանել է երկու մասի` սատանների և հրեշտակների. ովքեր ընդդիմության կողմնակիցներն են` հրեշտակներ են, ովքեր իշխանության` սատանաներ: Եթե Ջհանգիրյանին (Գագիկ) այն ժամանակ բոբո էին համարում, հիմա հրեշտակ, քանի որ ընդդիմություն է»,- ասուլիսում, խոսելով քաղաքացիական հասարակության կայացման մասին, ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Ըստ նրա, իշխանություն-ընդդիմություն մոտեցումները վնասակար են մեր պետության համար: «Եկեք խանդի տեսարաններ չստեղծենք»,- խորհուրդ տվեց նա:

Վ. Մանուկյանը նշեց, որ ՀԽ-ը թեև կապված է նախագահի, վարչապետի հետ, միաժամանակ անդրադառնում, բարձրաձայնում է հասարակության դժգոհությունները, այսինքն` իշխանության ու ընդդիմության արանքում է գործում: «Մենք տեղյակ ենք պահում, թե ինչ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում»,- իրենց գործունեությունն այսպես ներկայացրեց ՀԽ ղեկավարը:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий