27.12.2012

Օղին եւ կոնյակը Ռուսաստանում կթանկանան հունվարի 1-ից



Հոինվարի 1-ից Ռուսաստանում կես լիտր օղու ամենանվազագույն գինը կկազմի 170 ռուբլի` 2 հազար 200 դրամ: Նման հրաման է արձակել Ռուսաստանի ոգելից խմիչքների վերահսկողության պետական վարչությունը: Այսպիսով, ամենաէժան օղին կթանկանա 36 տոկոսով: 
Կթանկանա նաեւ ամենաէժան կոնյակի եւ բրենդիի գինը: Ռուսաստանում կես լիտր ամենաէժան կոնյակը հնարավոր կլինի գնել 280 ռուբլով` 3 հազար 700 դրան, իսկ բրենդին` 250 ռուբլով: 
Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: Մնում է կռահել, թե Ռուսաստանում ոգելից խմիչքների գնի աճն ինչ ազդեցություն կունենա հայկական շուկայի վրա:

http://top-news.am

Комментариев нет:

Отправить комментарий