Երբ հայտնի կդառնան գալիք նախագահական ընտրություններում նախագահի բոլոր թեկնածուները, այդ ժամանակ էլ, թերևս, իմաստ կունենա խոսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության էլեկտորատին ուղղորդելու մասին: Այս մասին Tert.am-ին հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան հարցի, թե կուսակցությունում որոշո՞ւմ կա՝ ինչպես պետք է խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ–ին» ձայն տված ընտրազանգվածը քվեարկի:
«Այս պահին այդ մասին խոսելը, կարծում եմ, նպատակահարմար չէ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստից հետո տարածված հայտարարության մեջ նշվում է ընդունված երկու որոշման մասին. գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու և չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:
Մամուլում նաև տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ԲՀԿ-ն հնարավոր է հետագայում կրկին կոալիցիա մտնի:
«Մամուլում այս օրերին ինչ կարգի լեգենդ ասես չհրապարակվեց, որ «Բարգավաճում» որոշ պատգամավորներ վայր են դնելու իրենց մանդատները, որ որոշ պատգամավորներ ընդհուպ լքելու են Հայաստանը»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը։
«Գիտեք, վերջին շրջանում մոդայիկ է դարձել իրականության հետ որևէ աղերս չունեցող լեգենդներ դնել շրջանառության մեջ, այնուհետև դրանք ընդունել որպես ելակետ, որպես իրականություն, և սկսել դրանց վրա իրականությանը նույնքան չհամապատասխանող վերլուծություններ անել»,- ընդգծեց նա՝ կրկնելով, որ ԲՀԿ որևէ պատգամավոր մանդատը վայր չի դնելու:
«Գիտեք, վերջին շրջանում մոդայիկ է դարձել իրականության հետ որևէ աղերս չունեցող լեգենդներ դնել շրջանառության մեջ, այնուհետև դրանք ընդունել որպես ելակետ, որպես իրականություն, և սկսել դրանց վրա իրականությանը նույնքան չհամապատասխանող վերլուծություններ անել»,- ընդգծեց նա՝ կրկնելով, որ ԲՀԿ որևէ պատգամավոր մանդատը վայր չի դնելու:
Առհասարակ, որևէ մեկի մոտ, ըստ Նաիրա Զոհրաբյանի, նման տրամադրություն չկա:
Նշենք, որ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ կցանկանա ԲՀԿ-ից ավելի «ընդլայնված» պարզաբանում ստանալ, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց:
Ի պատասխան, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ է ցանկանում այդ պատգամավորը, բայց մեր քաղխորհրդի որոշման մեջ ամեն ինչ հստակ ասված է, և մենք հարգում ենք մեր կուսակցության նախագահի որոշումը»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարին հիշեցրինք, որ ինքն այն գործիչների թվում էր, որը պարբերաբար պնդում էր, որ ԲՀԿ-ն պետք է նախագահական ընտրություններին մասնակցի սեփական թեկնածուով:
Նաիրա Զոհրաբյանն ի պատասխան այս հարցի ասաց. «Այո, թե՛ ես, և թե՛ իմ մի քանի այլ գործընկերներ այն համոզմանն ենք եղել, որ ԲՀԿ-ն պիտի նախագահական ընտրություններին մասնակցի սեփական թեկնածուով: Ինձ համար այդ թեկնածուն բացառապես Գագիկ Ծառուկյանն էր: Բայց, կրկնում եմ, մենք պետք է հարգենք նաև նրա անձնական, անհատական որոշումը: Վստահաբար ասում եմ, որ այն կայացվել է բավականին լուրջ վերլուծությունների և քննարկումների արդյունքում»:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ ցանկացած ծրագրի ու նախաձեռնության շուրջ, որը միտված կլինի երկրի զարգացմանը ԲՀԿ-ն պատրաստ է ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցել: Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրեսին», ապա Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Թե՛ ՀԱԿ-ի, և թե՛ այլ քաղաքական ուժերի հետ խորհրդարանում ձևավորվել էր շատ արդյունավետ համագործակցային դաշտ, մթնոլորտ, և ես որևէ պատճառ և հիմք չեմ տեսնում այն չշարունակելու համար»:
Նշենք, որ մամուլում նաև տեղեկություն կար այն մասին, որ Դաշնակցությունն այնքան էլ լավ չի վարվել ԲՀԿ-ի հետ, քանի որ, երբ ԲՀԿ-ն ընդունել է ՀՅԴ-ի ծրագրի բոլոր յոթ կետերը, Դաշնակցությունը վերջին պահին առաջարկել է, որպեսզի ԲՀԿ-ն միասնական թեկնածու առաջադրի առողջապահության նախկին նախարար, դաշնակցական Նորայր Դավիդյանցի թեկնածությունը:
Հարցին, թե նման բան եղե՞լ է, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց մեկ՝ «no comment» բառակապակցությամբ:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Комментариев нет:
Отправить комментарий