Forbes.ru-ն այսօր անդրադարձել է Ռուսաստանի հայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանին և ներկայացրել, թե ինչպես է հայ միլիարդատիրոջը հաջողվել կրկնապատկել իր ունեցվածքը՝ ճգնաժամի ընթացքում։
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերը ռուս մեծահարուստների շարքում, ըստ Forbes-ի, զբաղեցնում է 63-րդ տեղը, իսկ նրա ունեցվածքը կազմում է 1.6 մլրդ դոլար։
«Մոսկվայում շատ են առևտրի տները։ Սակայն այստեղ գործող 6 և կառուցվող 3 առևտրի խոշոր կենտրոնների սեփականատերը՝ Սամվել Կարապետյանը, համոզված է, որ շուկան դեռ դատարկ է, և մայրաքաղաքը կարող է «մարսել» առնվազն ևս այդքան»,-գրում է Forbes-ը։
Ըստ սեփական հաշվարկների՝ «Տաշիր»-ը կառուցում է մայրաքաղաքի առևտրային անշարժ գույքի 25%-ը։
Մոսկվայի քաղաքապետարանի քաղաքաշինության և կառուցապատման քաղաքականության հարցերով վարչության պետ Մարատ Խուսնուլինի խոսքով՝ 2012թ.-ին Մոսկվայում կկառուցվի շուրջ 7 մլն քմ անշարժ գույք։
Մոսկվայի քաղաքապետարանի քաղաքաշինության և կառուցապատման քաղաքականության հարցերով վարչության պետ Մարատ Խուսնուլինի խոսքով՝ 2012թ.-ին Մոսկվայում կկառուցվի շուրջ 7 մլն քմ անշարժ գույք։
Շուկայի փորձագետները դրան չեն հավատում, սակայն «Տաշիր»-ի տվյալները ցույց են տալիս, որ բնակելի տների, գրասենյակների և առևտրի կենտրոնների կառուցման թվերով ընկերությունը զարգանում է և 2012թ.-ի ընթացքում մոտենում 1 մլն քառ/ մ-ի։ «Տաշիր»-ը զարգանում է այն պայմաններում, երբ որոշ կառուցապատողներ կարճ ասում են՝ «շուկա չկա»։
Անդրադառնալով կառուցապատման համար տրամադրվող տարածքի հարցերին՝ Խուսնուլինն ասում է, որ հարցը կարգավորվում է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ քննարկումների ընթացքում։
«Կառուցում ենք այնքան, որքան անհրաժեշտ է քաղաքին»,- Forbes-ին տված հարցազրույցում ասել է նա։
«Կարապետյանի ռազմավարությունը պարզ է. յուրաքանչյուր քաղաքում պարտադիր կա որևէ հայ, ով գիտի խաղի բոլոր կանոնները»,-մեկնաբանում է գործարարի ծանոթներից մեկը։
«Կարապետյանի ռազմավարությունը պարզ է. յուրաքանչյուր քաղաքում պարտադիր կա որևէ հայ, ով գիտի խաղի բոլոր կանոնները»,-մեկնաբանում է գործարարի ծանոթներից մեկը։
Սփյուռքին ապավինելը հատկապես նկատելի է մոսկովյան շուկայում։ Առաջին մոսկովյան բաժանմունքը Կարապետյանը գնել է «Միկոմս» բանկի սեփականատեր Արթուր Առաքելյանից։ Տարածքի կտրվածքով ամենաթանկ կառույցը՝ «Երևան պլազա»-ն սկսել է կառուցել «Ստինկոմ գրուպ»-ի սեփականատեր Գենադի Ստեփանյանը։
«Եվրոպարկ» առևտրի կենտրոնը, որն այժմ «Տաշիր» ցանցի մեջ է, պատկանել է գործարար Աշոտ Եղիազարյանին։ «Մոսկվա-սիթի» Կարապետյանը եկել է՝ համաձայնվելով ներդրում կատարել և ամբողջականացնել Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի օբյեկտը։
«Տաշիր»-ի հաջողության գրավականը լիակատար ինքնաբավությունն է։
Մոսկովյան կառույցների համար աղյուսներն ու բետոնային կոնստրուկցիաներն արտադրում է գործարարի՝ Կալուգայի գործարանը։
Անհրաժեշտ շինանյութից հոլդինգը միայն ցեմենտ, ամրաններ և վերելակներ չի արտադրում։ Մնացած ամեն ինչ, ներառյալ՝ պատուհաններ, առանձին նյութեր և այլն, արտադրում են հոլդինգի մեջ մտնող ընկերությունները։
Անգամ էլեկտրաէներգիան «Տաշիր»-ին մատակարարում է ցանցի մեջ մտնող «Каскад Энергосбыт» ընկերությունը։
Կարապետյանն ունի սեփական «Ֆորա» բանկը։
Անգամ էլեկտրաէներգիան «Տաշիր»-ին մատակարարում է ցանցի մեջ մտնող «Каскад Энергосбыт» ընկերությունը։
Կարապետյանն ունի սեփական «Ֆորա» բանկը։
«Տաշիր»-ը վարկ է վերցնում միայն արդեն կառուցված օբյեկտների գրավադրմամբ, դրա համար էլ վարկային բեռը ընկերության համար մեծ չէ՝ մոտ 300 մլն դոլար, այսինքն՝ տարեկան վարձից ստացվող եկամուտից ավելի քիչ գումար։
Սամվել Կարապետյանի նոր գաղափարն է՝ «ՌԻՈ»-ի մոտ ստեղծել չինական առևտրի կենտրոն։
«Տաշիր»-ի կողմից ստեղծվելիք առևտրային համալիրում տարածքներ պետք է վարձակալի չինական ընկերություն-օպերատորը, որն արտադրողից օրինական ճանապարհով կգնի ապրանքը և, առանց զարտուղի ճանապարհների, դրանք կհասցնի Ռուսաստան։
Չինացիների հետ արդեն ձեռք է բերվել նախնական համաձայնությունը, սակայն Մարատ Խուսնուլինը Forbes-ին ասել է, թե այդ նախագծի մասին ոչինչ չի լսել։
Սամվել Կարապետյանն ինքն արդեն 10 տարի է հարցազրույց չի տալիս։ Վերջինը եղել է 2003թ.-ին՝ «Բոսս» ամսագրին։ Սակայն «Տաշիր»-ի սեփականատիրոջը քիչ հայտնի անձնավորություն համարել չի կարելի։ Նրա ընկերությունում աշխատում է ավելի քան 40.000 մարդ, «Տաշիր»-ի օբյեկտներ կան շուրջ 20 շրջաններում, իսկ ամենամյա «Տաշիր» մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Կրեմլի պալատում, հայտնի աստղեր են ելույթ ունենում։
Երբ 2005թ.-ին «Տաշիր»-ը դուրս եկավ մոսկովյան շուկա, այն արդեն բավական մրցունակ էր։
Այնուհետև Forbes.ru-ն ներկայացնում է Կարապետյանի կենսագրական տվյալները։
Կարապետյանը ծնվել է 1965թ.-ին՝ Հայաստանի փոքր Կալինինո (այժմ Տաշիր) քաղաքում։
Կարիերան սկսել է տեղի էմալապատ սպասքի գործարանում։
Հոդվածում հիշատակվում է նաև նրա ավագ եղբայրը՝ Կարեն Կարապետյանն, ով այդ ժամանակ աշխատում էր շրջկոմում։ Ավելի ուշ դարձել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, իսկ այժմ ԱԺ պատգամավոր է։

Комментариев нет:
Отправить комментарий