Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության առաջիկա տարիների առաջնահերթությունը հետխորհրդային տարածքն է, գրում է Коммерсантъ-ը՝ վկայակոչելով նախագահի հանձնարարականով ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից մշակված «ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգ» փաստաթուղթը։
Այլ կերպ ասած՝ այս փաստաթուղթը հանդիսանում է Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման 3-րդ ժամկետի ընթացքում ՌԴ արտաքին քաղաքականության պլատֆորմը։ Ինչպես նշում է Коммерсантъ-ը, հայեցակարգի հեղինակները հիմնականում հենվել են Պուտինի՝ 2012թ. փետրվարին հրապարակված «Ռուսաստանը և փոփոխվող աշխարհը» հոդվածի առանցքային կետերի վրա։
Մասնավորապես, փաստաթղթում մանրակրկիտ կերպով ներկայացված է այն թեզը, որ Ռուսաստանը շրջապատող աշխարհը չափազանց անկայուն է, իսկ բազմաթիվ խնդիրների պատճառն այն է, որ Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, խառնվում է մյուս պետությունների ներքին գործերին։ Բացի այդ, արտաքին քաղաքականության հայեցակարգում առաջին անգամ հայտնվել է «սպառնալիք տեղեկատվական ոլորտում» հասկացությունը։
Փաստաթղթի հեղինակները Ռուսաստանին վերագրում են «միջազգային հարցերում և համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում հավասարակշռող գործոնի բացառիկ դերը»։ Հեղինակները գտնում են, որ հենց այս գերառաքելության շուրջ էլ պետք է կառուցվի ՌԴ արտաքին քաղաքականությունը։
Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը պետք է ամեն կերպ աջակցի համաշխարհային տնտեսության փրկությանը ՝ «նպաստելով արդար և ժողովրդավար գլոբալ առևտրատնտեսական և արժութաֆինանսական ճարտարապետության ձևավորմանը։ Բացի այդ, Ռուսաստանը պետք է խոչընդոտի ԱՄՆ-ին խառնվել մյուս պետությունների ներքին գործերին, ինչպես նաև հակազդի այդ նպատակներով նոր ինտերնետ-տեխնոլոգիաների կիրառմանը։
Հետխորհրդային տարածքի ինտեգրումից հետո իր առաջնայնությամբ հաջորդում է Եվրոպական Միության հետ անայցագրային ռեժիմի հաստատումը։ Նախատեսվում է, որ «ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգ»-ը Պուտինը կստորագրի մինչև ընթացիկ տարվա ավարտը։
Комментариев нет:
Отправить комментарий