Կայանալիք նախագահական ընտրությունները Հայաստանի համար բացառիկ կարեւոր նշանակություն ունեն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին Երեւանում հայ, բուլղար եւ շվեդ գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Նրա խոսքով, ընտրություններն այնքան լավ պետք է անցնեն, որ բացառվի մեղադրանքների անգամ աննշան հնարավորությունը: Սա հաջորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում անցկացվելիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում համագործակցության շարունակման կարեւոր պայման է:
Հիշեցնենք, այցի շրջանակում Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտգործնախարարները մտադիր են հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, նաեւ՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակում կքննարկվի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակը, «Արեւելյան գործընկերության» շրջանակում համագործակցության խթանման հեռանկարները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

Комментариев нет:
Отправить комментарий