14.12.2012

Նախագահի նոր թեկնածու է հայտնվել. Նա վստահ է, որ եթե հենց վաղը լինի ընտրություն, ապա 5000 հոգի իրեն կընտրի

Նախագահի նոր թեկնածու է հայտնվել. Նա վստահ է, որ եթե հենց վաղը լինի ընտրություն, ապա 5000 հոգի իրեն կընտրի   Դեկտեմբեր 14, 2012 | 12:00 
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար նախագահի նոր թեկնածու է հայտնվել` Հովիկ Աղազարյանը: Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը Հովիկ Աղազարյանը հայտարարեց, թե վստահ է, որ եթե հենց վաղը լինի ընտրություն, ապա 5000 հոգի կընտրի իրեն:
Նշենք, որ Հովիկ Աղազարյանը ծնվել է Գորիիսի շրջանի Այգեձոր գյուղում, այնուհետեւ տեղափոխվել է  Արարատի Սուրենավան գյուղ:  Ավարտել է ԵՊՀ-ի մեխանկա-մաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժինը, տեխնիկական գիտությունների թեկնածու է:  Աշխատել է ԳԱԱ-ում՝ որպես գիտաշխատող, այժմ գործազուրկ է: Եղել է ՀՅԴ անդամ, սակայն նրան հեռացրել են «կարգապահական խախտումների համար, չի ենթարկվել ղեկավարության որոշումներին»: Թեեւ նախագահի պոտենցիալ թեկնածուին հեռացրել են ՀՅԴ-ի շարքերից, բայց նա միշտ եղել եւ մնում է ՀՅԴ գաղափարների կրողը, նույնիսկ պատրաստ է ՀՅԴ նախագահի թեկնածուին չխանգարելու համար հանել իր թեկնածությունը:
Գործազուրկ նախագահի թեկնածուն չի մտահոգվում ութ միլիոն դրամ ընտրական գրավի համար: «Շատ մեծ գումար չէ, որ խնդիրներ առաջացնի»,- ասաց Հովիկ Աղազարյանը՝ տեղեկացնելով, որ իր որդին Սանկտ Պետերբուրգում շինարարական բիզնես ունի, որը հնարավորություն է տալիս լինել բարվոք վիճակում: Ինքը եւս պարբերաբար գնում, գալիս է Սանկտ Պետերբուրգ: Անդրադառնալով իր թեկնածությունը չգրանցելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, նա նշեց, որ մեծ ողբերգություն չի լինի, եթե ԿԸՀ-ն չգրանցի իր թկենածությունը, թեեւ վստահ է, որ կգրանցի: Հովիկ Աղազարյանը տեղեկացրեց, որ ինքը գրանցված է եղել Սուրենավան գյուղում, բայց մոտ քսանհինգ տարի չի բնակվել Սուրենավան գյուղում, սակայն Սուրենավանում ունեն հողատարածք եւ զբաղվում են դրանով:
Նախագահական ընտրություններին նա իր հիմնական մրցակցին համարում է ՀՀԿ-ի թեկնածուին, միեւնույն ժամանակ բացառում է, որ ինքը կսատարի ՀՀԿ-ի թկենածուին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, փոխարենը հաճույքով կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

1 комментарий:

  1. ՑԱՆԱԿԱՆՈՒՄ ԷԻ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵՄ ԲԱՅՑ ՎԵՐՋԻՆ ՏՈՂԸ ՍՊԱՆԵՑ.......

    ОтветитьУдалить