«Տաշիր» ընկերությունը, որի համասեփականատեր է համարվում նաև Սամվել Կարապետյանը, գրեթե ամեն ամիս հայտարարում է նոր մասնաշենքի կառուցման մասին:
Մոսկվայում շատ են առևտրի կենտրոնները: Սակայն 6 գործող և 3 կառուցվող կենտրոնների սեփականատեր Սամվել Կարապետյանը կարծում է, որ շուկան դատարկ է: Համաձայն սեփական գնահատականի` Մոսկվայի առևտրային անշարժ գույքի 25 տոկոսը կառուցում է «Տաշիր» կազմակերպությունը: 2012 թվականին «Տաշիր»-ի ունեցվածքը կհասնի 1միլիոն քառակուսի մետրի: Կազմակերպությունը զարգանում էտնտեսական ճգնաժամի պայմաններում:
«Սամվել Կարապետյանի ռազմավարությունը պարզ է: Յուրաքնչյուր քաղաքում կա մի հայ, որը քաջատեղյակ է խաղի բոլոր կանոններից»,- ասել է Սամվել Կարապետյանի ծանոթներից մեկը:
2000թվականից Սամվել Կարապետյանին է պատկանում նաև «Малоярославецкая» կարի գործարանը: Այս մասին հայտնում է yerevannews.am կայքը:
Yelaket.am
Комментариев нет:
Отправить комментарий