22.12.2012

Օդեսսայում մարշալ Բաբաջանյանի անվան փողոց է հայտնվել

Օդեսսայում մարշալ Բաբաջանյանի անվան փողոց է հայտնվելԴեկտեմբեր 22, 2012 | 18:24 
Օդեսսայի քաղխորհուրդը որոշում է ընդունել քաղաքի փողոցների եւ հրապարակների վերանվանման մասին։ Ռեկորդնայա փողոցն այժմ կրում է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ եւ Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյանի անունը։
Համապատասխան խնդրանքով՝ փետրվարի 22-ին  ՀԿՀԱ  «Ուկրաինայի հայերի միություն» եւ Օդեսսայի հայ համայնքի համատեղ նիստի որոշմամբ քաղաքի իշխանություններին դիմել է Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը։ Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես են եկել տեղի հայ համայնքը եւ մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակի միության նախագահ Հրանտ Գրիգորյանցը, հայտնում է Analitika.at.ua-ն։
Համազասպ Խաչատուրի Բաբաջանյան (1906-1977 թթ.)- զրահատանկային զորքերի մարշալ (1967 թ.), Խորհրդային Միության հերոս (1944 թ.)։ ԽՄ-ֆիննական պատերազմի մասնակից (1939-1940 թթ.)։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբին ղեկավարում էր հրաձգային գունդը (1941 թ-ի հունիսից 1942 թ-ի ապրիլ)։ 1942 թվականի սեպտեմբերից՝ մեխանիկանացված բրգադի հրամանատար (1943 թ-ի հոկտեմբերի 26-ից գվարդիական)։ Բրիգադի՝ Դնեստր գետի անցման ժամանակ  փայլուն ղեկավարության շնորհիվ Բաբաջանյանին տրվում է խորհրդային Միության հերոսի կոչում։ 1944թ-ի օգոստոսից 1945 թ-ի մայիսը ղեկավարել է տանկային գվարդիական կորպուսը։

Комментариев нет:

Отправить комментарий