22.12.2012

Հռոմի պապը նույնասեռականների ամուսնությունն աշխարհի համար աբորտին եւ էվթանազիային հավասար սպառնալիք է անվանել

Հռոմի պապը նույնասեռականների ամուսնությունն աշխարհի համար աբորտին եւ  էվթանազիային հավասար սպառնալիք է անվանելԴեկտեմբեր 22, 2012 | 18:58 
Հռոմի Բենեդիկտոս XVI պապը Վատիկանի ծառայողներին ուղղված ավանդական սուրբծննդյան ուղերձում բողոքել է նույնասեռական ամուսնություններից:
«Նույնասեռականներին ամուսնություններ կնքելու  եւ երեխաներ որդեգրելու իրավունք տրամադրելը խախտում է ավանդական ընտանիքի հիմքերը, որը բաղկացած է մորից, հորից եւ երեխաներից», ասել է պապը, մեջբերում է «Ինտերֆաքսը»: «Մարդիկ ժխտում են իրենց բնությունը եւ կարծում, որ դա այն չէ, ինչ տրվել է իրենց սկզբնապես, որ իրենք կարող են այն փոխել` ըստ իրենց սեռական  նախասիրության», - ամփոփել է նա:
Կաթոլիկական եկեղեցու առաջնորդը նույնասեռականների ամուսնությունը աշխարհի համար աբորտին եւ  էվթանազիային հավասար սպառնալիք է անվանել:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում նույնասեռական ամուսնությունների օրինականացման օգտին զանգվածային ցույցեր էին տեղի ունեցել: Մեծամասամբ դրանք հաջողությամբ էին պսակվել:

Комментариев нет:

Отправить комментарий