21.12.2012

Կինը կոմայի մեջ ծննդաբերել է

Կինը կոմայի մեջ ծննդաբերել է
ՌԴ Ուֆա քաղաքում եզակի դեպք է տեղի ունեցել. կինն, ով մի քանի ամիս գտնվել է կոմայի մեջ, առողջ փոքրիկ է ունեցել:
37-ամյա կինը հիվանդանոց էր տեղափոխվել կոմայի մեջ և գտնվում էր հղիության 17-րդ շաբաթում:
Նման դեպքերում, որպես կանոն, դադարեցվում է հղիությունը, սակայն նրան բուժող բժիշկները դա չեն արել: Նա վերակենդանացման բաժանմունքում է մնացել շուրջ 111 օր, այդ ընթացքում ենթարկվել է գլխուղեղի վիրահատության:
Կեսարյան հատման միջոցով ծնվել է նրա դուստրը: Հատկանշական է, որ փոքրիկի ծնվելուց հետո կինը դուրս է եկել կոմայից: Այժմ երջանիկ մայրիկն ու դուստրը տանն են, իսկ միանգամից երկու կյանք փրկած բժիշկները կպարգևատրվեն:

Աղբյուրը` pravda.ru

Комментариев нет:

Отправить комментарий