21.12.2012

Ամուսնու սիրուհու մարմնի մասերով կերակրել է շանը

arm134988753377
Newsru.com-ը հայտնում է, որ ՌԴ-ի Կուրսկում 23-ամյա Իննա Սերեբրյանիկովան  սպանել է իր 18 ամյա մրցակցուհուն, իսկ  հետո նրա մնացորդներով կերակրել է շանը: Աղջկան ձերբակալել են, նա դատապարտվել է 7.5 տարի ազատազրկման:
Դաժան մարդասպանության դրդապատճառը հանդիսացել է խանդը: Ինչպես պարզվել է, սպանվածը Իննայի ընկերոջ սիրուհին է եղել:
Իննան և նրա մրցակցուհին հարաբերություններ պարզելու համար ամայի վայր են գնացել, որտեղ վերջինս դանակի միջոցով սպանել է ամուսնու սիրուհուն:
Իննան պատմել է պատահածի մասին իր ընկերոջը և նրա անչափահաս եղբորը: Նրանք աղջկա մարմինը մասնատել են. որոշ մասերով կերակրել են շանը, ոսկորների մի մասը այրել են վառարանում, մյուս մասն էլ առանձին տոպրակների մեջ են դրել և դեն նետել:
Աղջիկը դատապարտվել է 7.5 տարի ազատազրկման, իսկ նրա հանցակիցը` 25-ամյա Դմիտրի Վորոբյովը` 1 տարի և 9 ամիս ազատազրկման: Դմիտրիի 17-ամյա եղբայրը ազատվել է պատժից:
http://gazeta.am



Комментариев нет:

Отправить комментарий