22.12.2012

Աղջիկը ամուսնանում է քրոջ մարդասպանի հետ



Newsru.com-ը հայտնում է, որ Արգենտինայում 22-ամյա Էդիթ Կասասը ամուսնանում է իր զույգ քրոջ մարդասպանի՝ Վիկտոր Սինգոլանի հետ, ով այժմ գտնվում է բանտում, որտեղ կրում է 13 տարվա պատիժը:
Էդիթի քրոջ՝ մոդել Յոհաննա Կասասի դիակը հայտնաբերվել էր 2010թ հունիսին: Սպանության մեջ մեղադրել էին Վիկտոր Սինգոլանին:
ՙՍիրահարները՚ որոշել էին ամուսնանալ հենց բանտում, սակայն աղջկա մոր պահանջով ամուսնությունը չեղյալ է հայտարարվել:
Մայրը կարծում է, որ աղջիկը հոգական խնդիրներ ունի, իսկ աղջիկը պնդում է, որ ինքը շատ երջանիկ է և համոզված է, որ Սինգոլան անմեղ է:
http://gazeta.am

Комментариев нет:

Отправить комментарий